Հռոմի կանոնադրության վավերացումը նշանակում է իրավական ինքնիշխանության կորուստ. Կոսաչով
03 Հոկտեմբերի 2023, 16:50
ՄՔԴ-ի Հռոմեական կանոնադրության վավերացումը ցանկացած պետության համար նշանակում է ոչ այլ ինչ, քան իրավական ինքնիշխանության կորուստ, ինչն ինքնին նվաստացուցիչ է։ Այդ պատճառով, իսկապես ինքնիշխան պետությունները չեն միանում ՄՔԴ-ին: Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը։
«Ցավոք, Հայաստանն, այնուամենայնիվ, գնաց Ռուսաստանի նկատմամբ ակնհայտ ոչ բարեկամական այդ քայլին։ Հայաստանի խորհրդարանում չգտնվեցին ուժեր, որոնք ի վիճակի կլինեին կասեցնել «Հաագայի Ֆեմիդայի» կողմից այդ երկրի իրավական ստրկացման գործընթացը։ Հենց այդպես՝ Հայաստանի իրավական ստրկացում»,- գրել է Կոսաչովը։