Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջունել է հայ և ադրբեջանցի գերիներին ազատ արձակելու որոշումը

10 Դեկտեմբերի 2023, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա իր ավանդական քարոզի ժամանակ ասել է, որ ուրախ է տեսնել հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակումը` հույս հայտնելով խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման համար:

«Մեծ հույսով եմ նայում այս դրական նշանին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Հարավային Կովկասում խաղաղության համար և հորդորում եմ կողմերին և առաջնորդներին հնարավորինս շուտ կնքել խաղաղության պայմանագիր»,- ասել է Հռոմի պապը։