Հռոմի ստատուտի վավերացումը խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար. Վոլոդին

03 Հոկտեմբերի 2023, 18:45

Քաղաքականություն

Երևանը վավերացրել է Հռոմի ստատուտը. սա չմտածված, ռազմավարական առումով սխալ որոշում է, որն առաջին հերթին խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար։ Այս մասին տելեգրամյան ալիքուն գրել է  Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:

«Կարելի է բացատրել ցանկացած որոշում և ցանկացած բան, բայց նրանք, ովքեր դա կայացրել են, նախ պետք է պատասխանեն՝ ինչո՞ւ: Մեր երկրների միջև հարաբերությունների զարգացումը մեր ժողովուրդների՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի ընտրությունն է։ Հռոմի ստատուտի վավերացումը հակասում է սրան», — գրել է Վոլոդինը:

Խորհրդարանը 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։ Դեմ են քվեարկել ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները։