Հղումով անցա, որ կանխավճարը ստանամ, զեղծարարն արդեն մտել էր ու 400 000 վարկ ձևակերպել. Սուսան Հովհաննիսյան
02 Հունիսի 2025, 19:05
Քաղաքացի Սուսան Հովհաննիսյանը Alpha News-ի հետ զրույցում պնդում է, որ ինքը դարձել է Արդշինբանկի խաբեության զոհ: Ըստ նրա՝ 2024-ի ապրիլի 2-ին իր անունով 400 000 դրամ վարկ է ձևակերպվել այդ բանկում, բացի այդ անձնական հաշվին եղած գումարն է անհետացել:
«Այսինքն՝ Արդշինբանկն ունի այնպիսի թույլ մեխանիզմ, որ մեր անձնական գումարը չենք կարող ապահով թողնել իրենց բանկում: Ես վաճառք ունեի, ինձ հղում էին ուղարկել կանխավճարի համար, անցա հղումով, որպեսզի գումարը վերցնեմ, արդեն զեղծարարը մուտք է ունեցել: Այդ ընթացքում զանգել էի բանկ, որ ինձ կոդ ուղարկեն, որ մտնեմ իմ հավելված, որովհետև չէի կարողանում, մինչդեռ արդեն մտել էին իմ հավելված, ու աշխատակիցն ինձ չի տեղեկացրել, որ արդեն մուտք են գործել իմ հավելված ու վարկ է ձևակերպվել: Մեկ տարի է անցել դեպքից, բայց ոչ մի արդյունքի չեմ հասել, 3 քննիչ է փոխվել»,- ասաց Սուսան Հովհաննիսյանը: