ՀՅԴ Բյուրոն խոր մտահոգությամբ հետևում է Հալեպում և ընդհանրապես Սիրիայում տեղի ունեցող վերջին օրերի իրադարձություններին

02 Դեկտեմբերի 2024, 10:33

Քաղաքականություն

ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հալեպում և ընդհանրապես Սիրիայում տեղի ունեցող վերջին օրերի իրադարձություններին:

«Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն խոր մտահոգությամբ հետևում է Հալեպում և ընդհանրապես Սիրիայում տեղի ունեցող վերջին օրերի իրադարձություններին։ Մեր մտահոգության և ուշադրության հիմնական կենտրոնը հատկապես Հալեպի և ընդհանրապես Սիրիայի տարածքի հայ համայնքի անվտանգությունն ապահովելն ու առօրյա տանելի պայմաններ ստեղծելն է։

Այս նպատակով Հ.Յ.Դ. Բյուրոն մշտապես կապի մեջ է համայնքի տեղի պատասխանատուների հետ, որոնք առավելագույնն են անում այս ուղղությամբ։ Նույն նպատակով կապի մեջ ենք նաև հայ հոգևոր պետերի և տարբեր քաղաքական շրջանակների հետ։ Հալեպում և ընդհանրապես Սիրիայում վիճակը մշտապես փոփոխվող է։Կոչ ենք ուղղում աշխարհասփյուռ մեր ժողովրդին լինել զգոն և պատրաստ՝ ամեն ձևի օժանդակություն տրամադրելու սիրիահայ համայնքին։ Հաջորդ օրերին հավելյալ բացատրականով ու նախաձեռնությամբ կդիմենք մեր ժողովրդին»,- ասված է հայտարարության մեջ: