ՀՅԴ-ի 135-ամյա պատմությունը պայքարի պատմություն է․ Քրիստինե Վարդանյան

06 Դեկտեմբերի 2025, 18:38

Քաղաքականություն

Եթե ինձ հարցնեք՝ ինչի՞ մասին է Դաշնակցությունը, ինչի՞ մասին է նրա 135 տարվա պատմությունը, ապա դա իր ժողովրդի մասին է, պետականություն ստեղծելու և պահպանելու մասին է։ Այս մասին ՀՅԴ-ի հիմնադրման 135-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Մեր 135 տարվա պատմությունը պայքարի պատմություն է, այդ ճանապարհին եղել են պարտություններ, բայց երբեք չենք հաշտվել այդ պարտության հետ: Մենք անսխալական ու անպարտ չենք, բայց երբեք չենք դադարել պայքարը: Մենք մեր արյունով ենք սովորել, որ հանձնվելը ճանապարհ չէ, պայքարն է, որ կարող է դուռ բացել։ 135 տարվա ընթացքում անփոփոխ է եղել պայքարը»,- ասել է Վարդանյանը։