ՀՅԴ-ն 2026-ի ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքային ձևաչափով
13 Հունվարի 2026, 12:26
2026 թվականի հունվարի 10-ին Երևանում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովը, որը քննել է 2026 թ-ի սպասվող խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցության ձևաչափի հարցը։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ներկայացնելով ՀՅԴ 29-րդ գերագույն ժողովի հայտարարությունը, նշել է․
«ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովը, քննելով ՀՀ Ազգային ժողովի 2026 թ-ի ընտրությունների ՀՅԴ մասնակցության ձևաչափի հարցը, հիմք ընդունելով մարզային և քաղաքային ժողովների առաջարկությունները, ինչպես նաև ժողովի մասնակիցների տեսակետերն ու կարծիքները, արաձանագրել է՝ Հայաստանի Հանրապետությունն ու ողջ ժողովուրդը կանգնած են աշխարհաքաղաքակական փոփոխությունների ու անվտանգության լրջագույն սպառնալիքների առջև։
Գործող վարչախմբի ապազգային և հակապետական քաղաքականությունը հարցականի տակ է դրել Հայաստանի պետականության ապագան և երկրի տարածքային ամբողջականությունը։ Իրավիճակում բեկում մտցնելու, սպառանլիքները չեզոքացնելու և նոր որակի ազգային պետություն կառուցելու առումով գործող վարչախմբի իշխանազրկումը հրամայական է։
Այս համատեքստում 2026 թ-ի սպավող խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է վերածել գործող վարչախմբի վերարտադրությունը կանխելու միջոց։ Ելնելով վերոնշյալ հաստատումներից՝ Գերագույն ժողովը որոշեց մասնակցել 2026 թ-ի ԱԺ ընտրություններին՝ նախապատվություն տալով դաշինքային ձևաչափին, լիազորել ՀՅԴ Գերագույն մարմնին վարել ակտիվ նախընտրական բանակցություններ հավանական դաշինքի ձևաչափի վերաբերյալ»։