ՀՅԴ-ն նստացույց է նախաձեռնել ի պաշտպանություն Արցախի՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ԵՄ դեսպանատների մոտ (լուսանկարներ)

27 Հունիսի 2023, 10:35

Քաղաքականություն

ՀՅԴ Գերագույն մարմինը Երևանում 24-ժամյա նստացույց է կազմակերպել «SOS Արցախ» կարգախոսով՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ԵՄ դեսպանատների շենքերի առջև:

ՀՅԴ-ի փոխանցմամբ՝ ակցիայի նպատակն է Եվրամիությունից և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից պահանջել ակտիվ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու համար և չսահմանափակվել բացառապես հայտարարություններով:

Գործադուլը սկսվել է երեքշաբթի ժամը 08:30-ին և կավարտվի չորեքշաբթի ժամը 10:00-ին ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ:

Լուսանկարը ՝ Alpha Նյուզ