Հյուրանոցներում ժամանակավոր բնակվող արցախցիները չեն ստանա 50․000-ական դրամ աջակցությունը
09 Նոյեմբերի 2023, 11:35
Կառավարությունը հաստատել է Արցախից բռնի տեղահանվածների առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը։ Նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրել 50 հազար դրամ։
Միջոցառման շահառու կհանդիսանան 100 հազար դրամ միանվագ աջակցության շահառու հանդիսացող անձինք՝ բայց որոշ բացառություններով։
-Հյուրանոցներում ու հյուրատներում ժամանակավոր բնակություն հաստատած անձինք,
-ՀՀ բանկային հաշվին 2 մլն դրամից ավելի գումար ունեցողները։ Այս դեպքում խոսքը ոչ թե ընտանիքի անդամների, այլ այն անձանց մասին է, որոնք ունեն այդ դրամական միջոցները,
-Մինչև տեղահանումը ՀՀ-ում գտնվող անձինք։
-Զինվորական ապահովագրության հիմնադրամից աջակցություն ստացող անձինք։