«Հյուսիս-Հարավ» նախագծում Զանգեզուրի հատվածն այժմ չի դիտարկվում Հայաստանի հստակ դիրքորոշման բացակայության պատճառով. Օվերչուկ

26 Հոկտեմբերի 2023, 15:40

Քաղաքականություն

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանել է իրանական տարածքով Հայաստանը շրջանցող երկաթգծի կառուցման նախագիծը: Այս մասին հայտնում է Sputnik Ближнее Зарубежье տելեգրամյան ալիքը:

«Ինչ վերաբերում է «Հյուսիս-Հարավ»-ին, ապա այստեղ փոխգործակցությունը միանգամայն նորմալ է: Բացի այդ, գիտեք, որ Ադրբեջանն ու Իրանը փաստացի արդեն սկսել են մայրուղու կառուցումը, որը կանցնի Արաքս գետի հարավային ափով՝ շրջանցելով Հայաստանը, և փաստացի ստորագրել են Իրանի տարածքով երկաթուղու կառուցման մասին հուշագիր, որը շրջանցելով Հայաստանը, պարզապես կանցնի գետի մյուս ափով»,- ասել է Օվերչուկը։

Նրա խոսքով՝ Իրանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհ կառուցելու տարբերակը փոքր-ինչ տարբերվում է Զանգեզուրով անցնող ճանապարհից։

«Գնահատում էին, որ հայկական տարածքով երկաթուղին կլինի 42 կմ, իսկ իրանական տարածքով՝ մոտ 50 կմ, ահա և ամբողջ տարբերությունը՝ երկու կամուրջ և 8 կմ: ԱՊՀ-ում հիմնադրված ուղին 1520 է՝ և՛ այնտեղ, և՛ այնտեղ», — ասել է Օվերչուկը:

Հիմա եթերում