Լոս Անջելեսում կբացվի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
19 Փետրվարի 2024, 16:36
Լոս Անջելեսում տեղի է ունեցել ԱՄՆ-ում առաջին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնարկեքը։ Միջոցառմանը մասնակցում էին Լոս Անջելեսի քաղաքապետ Քէրըն Բասը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանը, Համագումարի նախկին անդամ Ադրին Նազարյանը, ով հավակնում է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի 2-րդ թաղամասի տեղի համար, ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սեմ Սիմոնյանը։
«Մենք հավատարիմ ենք Լոս Անջելեսի երիտասարդության հաջորդ սերնդին հզորացնելուն՝ ձեռք բերելու հմտություններ, որոնք կնախապատրաստեն նրանց տեխնոլոգիական ոլորտում աշխատանքի համար։ Այս կենտրոնը բոլորովին անվճար կտրամադրի դիզայներական և տեխնոլոգիական կրթություն, Լոս Անջելեսի երիտասարդներին թույլ կտա առավելագույնի հասցնել իրենց ներուժը՝ բացահայտելով իրենց կրքերը ստեղծագործական տեխնոլոգիաների նկատմամբ և զարգացնելով թվային աշխարհում նավարկելու համար անհրաժեշտ հմտությունները», — ասել է Լոս Անջելեսի քաղաքապետ Քէրըն Բասը:
Փոլ Կրեկորյանն էլ խոսելով Թումո կենտրոնի և երիտասարդներին դրա ընձեռած հնարավորությունների մասին, նշել է․
«Արևելյան Սան Ֆերնանդո հովտում ԹՈՒՄՈ-ի ստեղծումը շատ անհրաժեշտ ստեղծագործական և կրթական ռեսուրսներ կբերի ցածր եկամուտ ունեցող երիտասարդներին և նրանց կտա ֆանտաստիկ հնարավորություններ»:
ԱՄՆ-ում TUMO -ի առաջին կենտրոնի կենտրոնի ստեղծումը հնարավոր է դարձել Կալիֆոռնիա նահանգից 23,25 միլիոն դոլար դրամաշնորհի շնորհիվ, որը ապահովվել է Համագումարի նախկին անդամ Նազարյանի կողմից, ինչպես նաև Լոս Անջելեսի քաղաքապետարանի կողմից լրացուցիչ 3 միլիոն դոլարի Համայնքային Զարգացման Բլոկի Գրան ֆոնդերից։ Դա էլ ապահովել է Փոլ Կրեկորյանը։
Լուսանկարները` asbarez.com-ի
Լուսանկարները և տեսանյութը` asbarez.com-ի