Հյուսիսային Մակեդոնիայում Մ17 Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշները երկու բրոնզե մեդալ են նվաճել
16 Հունիսի 2025, 15:32
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայացած Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում հայ ըմբիշները երկու բրոնզե մեդալ են նվաճել։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
45 կգ քաշային Արեն Փիրուզյանը վաղաժամ հաղթանակ է տարել ադրբեջանցի Օմար Յուսուբովի նկատմամբ՝ 12։2 հաշվով։ Իսկ 60 կգ քաշային Ռազմիկ Ոսկանյանը 3-րդ տեղի համար պայքարում 6:4 հաշվով առավելության է հասել ռուսաստանցի Աբդուլլահ Դելեկովի նկատմամբ:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Արտակ Աղաբեկյանը (48 կգ) նվաճել էր արծաթե, Արմեն Պապիկյանը՝ (55 կգ) բրոնզե մեդալ:
