Հյուսիսից մեր հայրենակիցների մի մասը հասել է Երուսաղեմ, քանի որ այստեղ անվտանգ է․ Սեդրակ Պալյան

26 Սեպտեմբերի 2024, 11:20

Հայեր | Քաղաքականություն

Alpha News-ը ուղիղ եթերով կապ է հաստատել «Save the ARQ» շարժման հիմնադիր Սեդրակ Պալյանի հետ՝ հասկանալու, թե Լիբանան-Իսրայել հակամարտությամբ պայմանավորված՝ինչ իրավիճակ է Երուսաղեմում և հայաբնակ այլ քաղաքներում:

«Վերջին իրադարձություններն անշուշտ մտահոգիչ են բոլորի համար: Բարեբախտաբար, Երուսաղեմը, լինելով բոլոր համայնքների, կրոնների և ազգերի կենտրոն, երբեք չի թիրախավորվել: Այստեղ Օդային տագնապ չի եղել, բայց հյուսիսում բավականին լարված է: Այնտեղ դեռ ունենք հայրենակիցներ, թեև նրանց մի մասը հասել է Երուսաղեմ, քանի որ այստեղ ապահով ու անվտանգ է: Բոլորին հորդորում ենք անպայման պաշար ունենալ՝ ջուր, սնունդ, բայց համենայնդեպս այստեղ այս պահին իրավիճակը կայուն է:

Անմեղ զոհերը շատ են և նրանց թիվը գնալով ավելանում է և մենք, լինելով հայ համայնք, դիտորդի կեցվածքը պահում ենք և լարված հետևում ենք նորություններին»,- նշել է Պալյանը: