Ի աջակցություն Գարեգին Բ-ի՝ Մոսկվայում բողոքի ակցիա է անցկացվել
05 Փետրվարի 2026, 16:08
Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է անցկացվել` ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ձերբակալված հոգևորականների և մյուս քաղբանտարկյալների։
Հավաքվածները վանկարկում էին` «Վեհափառ, վեհափառ»։
Նշենք, որ այսօր պաշտոնական այցով Մոսկվայում է գտնվում ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։