Ի աջակցություն Միքայել Սրբազանի` մի խումբ գյումրեցիներ հացադուլ են անում

04 Հոկտեմբերի 2025, 14:20

Քաղաքականություն

Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցու բակում մի քանի քաղաքացիներ, ի նշան թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ազատազրկման, անժամկետ նստացույց ու հացադուլ են հայտարարել։ Այս մասին գրում է Aravot.am-ը։

Նրանք պահանջում են ազատ արձակել թեմի առաջնորդին, որը մշտապես բոլոր իշխանությունների օրոք համարձակորեն արտահայտել է իր կարծիքը։ Հացադուլավորները գյումրեցիներին հորդորում են միանալ իրենց ու թույլ չտալ Հայաստանում թաղել արդարադատությունը։