Ի գիտություն ենք ընդունում Ալիևի հրաժարվելը Գրանադայում հանդիպումից. Պետդեպ

05 Հոկտեմբերի 2023, 12:45

Քաղաքականություն

Ի գիտություն ենք ընդունում, որ նախագահ Ալիևը չի մասնակցի Գրանադայում առաջարկվող հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը:

«Մենք մշտապես ասել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունն էական նշանակություն ունի այս երկարատև հակամարտությունը կարգավորելու համար… Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը շարունակում է աներևակայելի կարևոր լինել Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղություն գտնելու համար», — ասել է Պատելը։