Ի՞նչ է արել կառավարությունը քո 65 մլն դոլարով․ Նարեկ Կարապետյան
12 Հունվարի 2026, 21:20
Այս տարի կառավարությունը այսքան է հատկացրել վարչապետի աշխատակազմի ծախսերի համար: Ի՞նչ կարող է անել լավ կառավարությունը 65 մլն դոլարով ի տարբերություն այս կառավարության: Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
«Առաջինը, կարող է ընտրել մի շրջան, օրինակ՝ Մարտունու շրջանը, Հրազդանի շրջանը, և պետական ներդրումներով, պետական մասնակցությամբ, օգնել ստեղծել գործարաններ, աշխատատեղեր, որպեսզի լուծենք այս շրջանների գործազրկության հարցը: Մարտունի և Հրազդան ամեն տարի մեկ շրջան։
Երկրորդ, էլ ի՞նչ կարող է անել 65 մլն դոլարով լավ կառավարությունը. Հայաստանում կա 20,000 մարդ, որոնք սովի մեջ են, այսինքն, ծայրահեղ աղքատ 20,000 մարդ: 65 մլն դոլարով լավ կառավարությունը այդ մարդկանց համար կապահովեր սնունդ և հագուստ և կլուծեր ծայրահեղ աղքատության հարցը մեր երկրում․․․»,-ասել է նա: