Ի՞նչ տնտեսական քաղաքականություն է վարում ԱՄՆ-ը․ մանրամասնում է քաղաքագետը

04 Ապրիլի 2025, 23:30

Քաղաքականություն

Alpha News-ի եթերում քաղաքագետ Հայկ Տեր-Ներսիսյանը ներկայացրել է ԱՄՆ ռազմավարությունը, աշխարհաքաղաքական դրությունը։

«Կա տնտեսական 2 մոտեցում։ Առաջինն այն տնտեսական քաղաքականությունն է, որ երկիրը վարում է ընդհանուր տնտեսական պարամետրերն իր նպատակներին հասցնելու համար։ Երկրորդն ունի այլ բնույթ։ Այն համահունչ է դարձնում տնտեսական քաղաքականությունն իր արտաքին քաղաքականությանը»,- նշել է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ երբ ժամանակին աշխարհում գլոբալիզացիա էր տեղի ունենում, դա ձեռնտու էր ԱՄՆ-ին։

«Դա իրենից ենթադրում է որոշակի զոհաբերություն։ Երբ ժամանակին գլոբալիզացիա էր տեղի ունենում, որը ձեռնտու էր ԱՄՆ-ին, գլոբալ ստաբիլությունը նրա շահերից էր բխում։ Բայց այդ մոդելը բերեց նրան, որ այլ պետությունները՝ Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը, Սաուդյան Արաբիան ու այլ երկրներ սկսեցին օգտվել դրանից։ Նրանց տնտեսությունները սկսեցին լավանալ ու քաղաքական առումով սկսեցին չելենջ նետել ԱՄՆ-ին»,- ասել է քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։