Ի՞նչ վերակենդանացման բաժանմունք. Եվգենի Պետրոսյանը՝ վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու մասին
06 Մայիսի 2023, 11:55
Երգիծաբան Եվգենի Պետրոսյանը վստահեցնում է, որ իր մոտ ամեն ինչ կարգին է, և ինքը վերակենդանացման բաժանմունքում չի հայտնվել։
«Ես պլանավորված ստուգում ունեմ: Ի՞նչ վերակենդանացման բաժանմունք։ Դա ուղղակի սովորական ստուգում է, որը ես տարին մեկ անգամ անցնում եմ»,- Teleprogramma.pro-ին տված հարցազրույցում ասել է Պետրոսյանը և նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ լրագրողները կեղծ տեղեկություններ են հրապարակում։
Նրա խոսքով՝ մի անգամ ինքը գնացել է հիվանդանոց, սակայն հրատապ խնդիրների պատճառով այցը ստիպված են եղել հետաձգել։ Այնուհետև լրատվամիջոցներում հաղորդագրություններ է տեսել այն թեստերի մասին, որոնք նա իբր հանձնել էր կլինիկայում:
«Սա ոչ միայն սուտ է, այլև անձնական կյանքի ներխուժում: Ոչ ոք իրավունք չունի դա անել առանց թույլտվության։ Ինձ մոտ ամեն ինչ լավ է»,- վստահեցրել է Պետրոսյանը։
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Եվգենի Պետրոսյանն ատամնաբուժական իմպլանտի տեղադրումից հետո գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Հաղորդվում էր, որ արտիստը, իբր, գնացել է ծնոտի ոսկորում ներդրված էնդոսեմային իմպլանտ տեղադրելու, որից հետո բողոքել է վերքից անդադար արյունահոսությունից։