Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, եթե ունենք գերիներ. Լաուրա Հակոբյան
03 Հոկտեմբերի 2025, 13:20
ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել էր հաշվետվություն Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ՝ վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 4-ը: Թեմայի շուրջ Alpha News-ը զրուցել է ակտիվիստ Լաուրա Հակոբյանի հետ:
«Որտեղի՞ց առաջացավ այդ հարցը: Ինչպես գիտենք, Կարմիր խաչն արդեն պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունն Ադրբեջանում: Ադրբեջանը դիմել էր միջազգային դատարան, որպեսզի վերացնի հաշվետվություն ներկայացնելու իր պարտավորությունը»,- ասել է Հակոբյանը:
Նա նշել է, որ մեր գերիներն այսօր խիստ մեկուսացված վիճակում են: «Նրանց ֆիզիկական և հոգեկան վիճակի մասին որևէ տեղեկություն չունենք»,- հավելել է ակտիվիստը:
Հակոբյանի խոսքով՝ խաղաղություն չի կարող լինել, եթե ունենք գերիներ. «Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, եթե Ադրբեջանը մինչև ատամները զինվում է և իր հեռուստատեսության ու մամուլի միջոցով խոսում է Արևմտյան Ադրբեջանի մասին»:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է Հայաստանը պատրաստվելու իր վրայից թոթափել գերիների հարցը, որպեսզի հասնի խաղաղության, Հակոբյանը նշել է. «Միջազգային բոլոր քաղաքագետները և իրավաբանները հասկանում են, որ չի կարող խաղաղություն լինել երկու երկրների միջև, երբ մի տեղում պահվում է ռազմաքաղաքական իշխանությունը»:
Մանրամասները տեսանյութում: