Ի նշան Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի՝ Մարսելի քաղաքապետարանի Ֆարո պալատը լուսավորվել է եռագույնով
24 Ապրիլի 2025, 11:42

Մարսելի քաղաքապետ Բնուա Պայլանի և Ֆրանսիայի հարավի հայկական կազմակերպությունների կոորդինացնող խորհրդի՝ CCAF Sud-ի նախաձեռնությամբ՝ ապրիլի 22-ին Մարսելի քաղաքապետարանի Ֆարո պալատի ճակատային մասը լուսավորվել է հայկական եռագույնով՝ ի նշան Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի:
Նշենք, որ ՀՅԴ ներկայացուցիչները երեկ՝ ապրիլի 23-ի երեկոյան Մարսելում ջահերով երթ են իրականացրել, իսկ այսօր անմեղ զոհերի հիշատակին նվիրված պատարագ կմատուցվի Բոմոնի եկեղեցում, կիրականացվի երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր, ինչպես նաև դեպի Թուրքիայի հյուպատոսություն, որի դիմաց նախատեսվում է անցկացնել հանրահավաք։
