Ի պաշտպանություն Արցախի՝ ակցիա Կարմիր Խաչի ամերիկյան գրասենյակի արջև

28 Հուլիսի 2023, 10:03

Քաղաքականություն

Սա վերջին շրջանում Լոս Անջելեսում բնակվող հայերի արդեն երրորդ բողոքի ակցիան էր։
Ակցիայի մասնակիցները կոչ արեցին միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել Արցախի խնդրին։ Սա ոչ միայն ճանապարհի, այլև հումանիտար խնդիր է։ Նրանք շեշտեցին՝ հեռու են բնակվում, սակայն պատրաստ են ուժերի ներածին չափով սատար կանգնել Արցախին։
Ակցիայի մասնակիցները հատուկ նամակ էին պատրաստել, որը հանձնեցին Միջազգային Կարմիր Խաչի Լոս Անջելեսի գրասենյակ։

Նրանք հավատում են՝ միասնական ուժերով հնարավոր է փոխել առկա իրավիճակը։ Մասնակիցները նաև վստահեցրին՝ ի պաշտպանություն Արցախի ակցիաները շարունակական են լինելու։