Ի պատիվ Անդրանիկ Մաթևոսյանի և Ալբերտ Աղոզյանի՝ Սոչիում հուշարձան են կանգնեցրել
04 Ապրիլի 2024, 14:40
Սոչիում բացվել է Ռուսաստանի դատական պրիստավների դաշնային ծառայության զոհված աշխատակիցների հիշատակին նվիրված հուշարձան: Այն տեղադրվել է այն վայրում, որտեղ 3 տարի առաջ զոհվել են լեյտենանտ Անդրանիկ Մաթևոսյանը և կրտսեր սերժանտ Ալբերտ Աղոզյանը։ Նրանց գնդակահարել է տեղի բնակիչը, որը դիմադրություն է ցույց տվել։
Կուբանի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը ծաղիկներ է դրել հուշարձանին: