Իգոր Սարուխանովը պարգևատրվել է Ղրիմի հայ համայնքի ոսկե կրծքանշանով

19 Հուլիսի 2025, 14:48

Մշակույթ

Հուլիսի 16-ին Յալթայի «Յուբիլեյնի» համերգասրահում տեղի է ունեցել հայտնի երաժիշտ Իգոր Սարուխանովի համերգը։

Տոնական մթնոլորտում Ղրիմի հայկական ընկերության նախագահ Գեորգի Հակոբյանը պարգևատրել է արտիստին կազմակերպության ոսկե կրծքանշանով՝ մշակույթի զարգացման և Ռուսաստանի եղբայրական ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։