Իգոր Տեր-Կարապետով. Լավագույն ֆիլմերի սցենարիստը
11 Դեկտեմբերի 2024, 22:50
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Դեկտեմբերի 11-ին սցենարիստ Իգոր Տեր-Կարապետովի ծննդյան օրն է։
Կարապետովը 2002-ին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի սցենարական բաժինը։ Ավելի քան տասը տարի Տեր-Կարապետովը եղել է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտի դոցենտ և սցենարիստական բաժնի վարիչ։ Նա նաև կինեմատոգրաֆիստների միության անդամ է, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության Սցենարիստների գիլդիայի անդամ։ Կարապետովը նաև զբաղվում է մանկավարժությամբ։
Սովորաբար քչերը գիտեն սցենարիստների անուն-ազգանունները, այնուամենայնիվ, նրանք են պատասխանատու ցանկացած ֆիլմի հաջողության մեծ մասի համար։ Սցենարիստները նկարագրում են հերոսների բնավորությունը, գործողությունների հաջորդականությունը, սյուժեն և շատ ավելին, ինչն, ի վերջո, հանգեցնում է շատ լավ ֆիլմի ստեղծման:
Իգոր Տեր-Կարապետովն այն սցենարիստներից է, ում ֆիլմերը որպես պրեմիերաներ ներկայացվել են հայտնի հեռուստաալիքներով, ինչպիսիք են ռուսական Առաջին ալիքը, «Ռոսիա-1»-ը, НТВ-ն և ուրիշներ:
Սցենարիստի նախագծերից են բավականին հայտնի ֆիլմեր և սերիալներ, որոնք միլիոնավոր երկրպագուներ ունեն։ Օրինակ՝ «Գործարք», «ժառանգորդուհին», «Մատա Հարի», «Բարենցի ծով», ««Գայլ» և այլն։
Ընդհանուր առմամբ, Իգոր Տեր-Կարապետովը գրել է ավելի քան 50 սցենար տարբեր ֆիլմերի համար, որոնք հաջողություններ են ունեցել: