Իժևսկում հայկական եկեղեցի կօծվի

13 Սեպտեմբերի 2024, 19:44

Մշակույթ

Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Իժևսկ քաղաքի հայկական եկեղեցու նորընտիր երեց Գենադի Էլբակյանին՝ հոգևոր հովիվ Հակոբ քահանա Սարոյանի ուղեկցությամբ:

Հանդիպման ընթացքում երեցը ներկայացրել է Իժևսկի ծխական համայնքի գործունեությունը, ինչպես նաև խոսել է նորակառույց եկեղեցու օծման և բացման նախապատրաստական աշխատանքների մասին, որոնք ավարտական փուլում են:

Եզրաս եպիսկոպոսը Էլբակյանին հանձնարարել է բոլոր ջանքերը գործադրել ի նպաստ հասարակական համերաշխության, ազգային-եկեղեցական կյանքի ամրապնդման, մատաղ սերնդի մեջ ազգային ինքնության պահպանման։