Իլհամ Ալիևը ստորագրել է Հայաստանի հետ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը
25 Հոկտեմբերի 2024, 14:28
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման և անվտանգության հարցերի հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը։
Հիշեցնենք, որ րոպեներ առաջ էլ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն է ստորագրել «ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը: