Իլհամ Ալիևը հրաժարվել է ընդունել երկու քաղաքական գործիչների՝ «հայամետ» դիրքորոշման պատճառով

24 Օգոստոսի 2023, 11:18

Քաղաքականություն

Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է ընդունել միանգամից երկու քաղաքական գործիչների՝ նրանց «հայամետ» դիրքորոշման պատճառով: Խոսքը ԵԱՀԿ-ի գործող նախագահ Անջեյ Կասպրչիկի ու Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լաբիբի մասին է:

Կասպրշիկը օգոստոսի 23-ին այցելել է Երևան և այստեղից պետք է մեկներ Բաքու, ինչպես և Լաբիբը, որը Հարավային Կովկասում էր տարածաշրջանային այցով։

Հիմա եթերում