Իլյա Պապոյանը ելույթ կունենա Եկատերինբուրգի «Green Royal Fest»-ի բեմում

03 Օգոստոսի 2024, 16:00

Մշակույթ

Եկատերինբուրգ քաղաքում բացօթյա համերգով հանդես կգան Չայկովսկու անվան միջազգային մրցույթի եզրափակչի մասնակիցները։ Նրանց թվում է նաև դաշնակահար, միջազգային մրցանակների դափնեկիր, Չայկովսկու անվան 17-րդ երաժշտական մրցույթի դափնեկիր Իլյա Պապոյանը։

Ուրալի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին դաշնակահարները կկատարեն Պ. Չայկովսկու առաջին կոնցերտը։

Չայկովսկու անվան 17-րդ միջազգային երաժշտական մրցույթի հաղթող, դաշնակահար Իլյա Պապոյանը Alpha News-ի հետ զրույցում կիսվել է մրցույթից ստացած տպավորություններով ու խոսել մոտ ապագայում իր ծրագրերի մասին։