Իլյա Պապոյանը մասնակցել է Էրմիտաժում կազմակերպված բարեգործական ընդունելությանը

04 Հուլիսի 2025, 10:16

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժում հունիսի 27-ին տեղի է ունեցել 19-րդ ամենամյա բարեգործական ընդունելություն: Միջոցառումը տեղի է ունեցել «Մեկ թանգարան. երեք հայացք» նախագծի շրջանակներում:

Միջոցառման պաշտոնական մասից հետո հանդիսատեսի համար ելույթ է ունեցել համառուսական և միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Իլյա Պապոյանը՝ կատարելով Ռախմանինովի ստեղծագործությունները:

Ընդունելությունների ժամանակ հավաքված միջոցները փոխանցվում են Էրմիտաժի հիմնադրամին և օգտագործվում են թանգարանի համար նոր ցուցանմուշներ ձեռք բերելու համար։

Հիմա եթերում