Իլյա Պապոյանը Տամբովում կատարել է Ռախմանինովի ստեղծագործությունները

09 Ապրիլի 2025, 12:06

Հայեր | Մշակույթ

Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքում՝ Ս. Վ. Ռախմանինովի անվան մանկական երաժշտական դպրոցում անցկացվել է «Ս. Վ. Ռախմանինովի համաստեղության տակ» համառուսաստանյան 1-ին փառատոնը:

Փառատոնի շրջանակներում դաշնակահար, Պյոտր Չայկովսկու անվան 17-րդ միջազգային մրցույթի դափնեկիր Իլյա Պապոյանը կատարել է ռուս մեծ կոմպոզիտորի լավագույն ստեղծագործությունները: