Իլյա Պապոյանը Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ համերգից հետո կիսվել է տպավորություններով

30 Մայիսի 2025, 01:00

Մշակույթ

Մոսկվայի «Զարյադյե» դահլիճում տեղի է ունեցել Պ. Ի. Չայկովսկու անվան 17-րդ միջազգային մրցույթի դափնեկիր, ռուսաստանաբնակ հայազգի հայտնի դաշնակահար Իլյա Պապոյանի և Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի (МГАСО) համերգը՝ Անտոն Շաբուրովի ղեկավարությամբ։

«Իմ դեբյուտն այնտեղ տեղի է ունեցել անցյալ տարվա աշնանը։ Շնորհակալ եմ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբին, ես մեծ տպավորություն ստացա։ Նման նվագախմբեր բեմում հաճախ չեն լինում։ Շնորհակալ եմ հանդիսատեսին ջերմ ընդունելության, ծաղիկների և դահլիճում լռության համար: Անմոռանալի համերգ էր»,- գրել է դաշնակահարը։

Համերգին հնչել են 19-րդ դարի երկու մեծ կոմպոզիտորների ստեղծագործությունները․ առաջին մասում՝ Սերգեյ Տանեևի թիվ 4 սիմֆոնիան, երկրորդ մասում՝ Պյոտր Չայկովսկու թիվ 2 կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար։

Հիմա եթերում