Իլյիչևսկում ՌԴ ԶՈւ-ն հարվածել է Ուկրաինայի համար ռազմական բեռներ տեղափոխող ադրբեջանական նավին
02 Սեպտեմբերի 2025, 10:00
Իլյիչևսկի նավահանգստում Ուկրաինայի զինված ուժերի լոգիստիկայի վրա ՌԴ ԶՈւ հզոր հարվածների հետևանքով ավերվել է նավահանգստի ենթակառուցվածքը, pահեստներն ու տերմինալները ոչնչացվել են, տեղի են ունեցել պահեստավորված ռազմամթերքի պայթյուններ, ինչպես նաև հրդեհ է բռնկվել նավերի կայանման գոտում։
«Дневник Десантника» ալիքի փոխանցմամբ՝ վնասվել է ադրբեջանական գրանցում ունեցող, բայց Սան Տոմե և Պրինսիպիի դրոշի ներքո գտնվող մի նավ։
Հարվածից հետո հրդեհ է բռնկվել։
Որոշ տվյալներով՝ նավը Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով գործել է որպես տրանսպորտային ուղի՝ կանոնավոր կերպով մատակարարելով ռազմական բեռներ, մասնավորապես՝ տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ, պայթուցիկ նյութեր և հրազեն։