Իմ անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Տեր Հովհան

10 Հունվարի 2026, 10:56

Քաղաքականություն

Իմ որդիական սերն ու անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա ազգընտիր գահակալին։ Այս մասին գրել է Տեր Հովհան քահանա Գևորգյանը։

«Ես` Տեր Հովհան քահանա Գևորգյանս, իմ որդիական սերն ու անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա ազգընտիր գահակալին` Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս ազգակործան գործընթացին»,- նշել է նա։