«Իմ Արցախ» խորագրով լուսանկարների ցուցահանդես

24 Հունիսի 2023, 23:40

Մշակույթ

Հունիսի 25-ին` ժամը 14-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում կբացվի լուսանկարիչ Տաթևիկ Մելքոնյանի «Իմ Արցախ» խորագրով ցուցահանդեսը։ Առաջնորդարանից  հայտնում են, որ ներկայացվելու են տարբեր տարիների արցախյան ուխտագնացությունների ժամանակ արված լուսանկարները։

«Ցավոք` հիմա այդ սրբավայրերի մի մասը օկուպացիայի մեջ է։

Եվ քանի դեռ հնարավոր չի ֆիզիկապես գնալ, այս ցուցահանդեսը յուրովի մտավոր ուխտագնացություն է դեպի մեր Հայրենիքի արեւելյան դարպասը»,- նշում են առաջնորդարանից։