«Իմ երակներում հայկական արյուն է հոսում». Հրանտ-Լեոն Ռանոսը ՝ հավաքականի ընտրության մասին

28 Հունիսի 2023, 14:02

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Հրանտ-Լեոն համացանցում մեկնաբանել է՝ ինչու է խաղում հենց ազգային հավաքականի կազմում:

«Լինելով երիտասարդ ֆուտբոլիստ՝ մտքեր ունեի խաղալու Գերմանիայում։ Բայց ես ականջ դրեցի իմ սրտին: Իմ երակներում հայկական արյուն է հոսում», — ֆեյսբուքյանի իր էջում գրել է ֆուտբոլիստը։

Հրանտ-Լեոն Ռանոսը Հայաստանի հավաքական է հրավիրվել այս տարվա մարտին և մասնակցել Կիպրոսի հետ ընկերական հանդիպմանը, որում դարձել է 2 գոլի հեղինակ: Մայիսին Ռանոսը պաշտոնապես դարձել է Մյունխենգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստ։