Իմ երազանքն է գլխավորել «Սպարտակ»-ը․ Արազ Օզբիլիս
25 Փետրվարի 2026, 15:00
Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը խոստովանել է, որ երազում է դառնալ «կարմիր-սպիտակների» գլխավոր մարզիչը։
Ֆուտբոլիստի խոսքով՝ դեպի այս նպատակը տանող ճանապարհը դեռ երկար է, սակայն նա արդեն անում է առաջին քայլերը՝ աշխատելով որպես մարզիչ երևանյան «Ուրարտու» ակումբում։
Օզբիլիսը «Սպարտակ»-ում հանդես է եկել 2013-2015 թվականներին՝ անցկացնելով 40 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։