Մարտի 13-ին Անապայի քաղաքային թատրոնում տեղի կունենա «Alashkert Hay Ojah» հայկական ժողովրդական պարերի համույթի հաշվետու համերգը՝ «Իմ Հայաստանը տարածության և ժամանակի միջով» խորագրով։
Համերգին ելույթ կունենա նաև «Վանաձոր» թմբկահարների համույթը: Համերգի հատուկ հյուրերը կլինեն «Sargis & Anna» դուետը։