«Իմ հերոսը» թոք շոուի ժամանակ Ալեքսանդր Ադաբաշյանը պատմել է Կարսից եկող իր արմատների մասին

15 Հոկտեմբերի 2023, 10:05

Հայեր

Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Ադաբաշյանը «Իմ հերոսը» թոք-շոուի թողարկման ժամանակ խոսել է ընտանիքի և իր արմատների մասին:

«Մայրական կողմի պապս 1938-ին բռնադատվել է, ապա գնդակահարվել, և հայտնի չէ, թե որտեղ է թաղված։ Իսկ հայրական կողմս Կարսից էր։ Նրանք ընտանիքով 1915-ին ստիպված տեղափոխվել են Ռոստով։ Շատ քիչ բան գիտեմ նրանց անցյալի մասին, թվում էր, թե մի կերպ կպարզենք, թե ինչպես է կուսակցության անդամը, ամուսնացած լինելով ժողովրդի թշնամու դստեր հետ, կարիերա արել, եւ դա նրա վրա չի ազդել»,-հայտարարել է Ադաբաշյանը ։

Հաղորդման թողարկման ժամանակ Ալեքսանդր Ադաբաշյանը նաև պատմել է, թե ինչով է զարմացրել Բելգիայի թագուհուն։