Իմ միակ նպատակը ժողովրդական ու աշուղական երգերի հանրահռչակումն է․ աշուղ Նազելի
Ժողովրդական երգը ժողովրդի գենետիկ մտածողությունն է, նրա պատմությունն ու կյանքը։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է երգչուհի Նազելի Գրիգորյանը, որը հանրությանը հայտնի է որպես աշուղ Նազելի։
«Սփյուռքի որևէ երկիր այցելելու իմ միակ նպատակը ժողովրդական ու աշուղական երգերի հանրահռչակումն է, դրանց տարածումը, ինչպես նաև ներկայացնել, որ այսօր էլ կան ստեղծագործողներ, որոնք շարունակում են դասական աշուղների գործը։ Ժողովրդական երգը հայ ժողովրդի մտածողությունն է, հնչյունաբանությունը, հնչյունային երանգներն ու շեշտերը, աշխատանքային գործունեությունը, և ընդհանրապես ժողովրդի պատմությունը, կյանքը։ Դա շատ լուրջ մշակույթ է»,- նշել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ազգային երգարվեստը երբեք չի կորցնի իր նշանակությունը․ այն մշտապես պահել ու պահպանել է հայ ազգին և շարունակելու է պահել։
Մանրամասները՝ տեսանյութում։