Աշոտ Գևորգյանը դարձել է «Իմ Միշել» խմբի նոր տեսահոլովակի ռեժիսորը
10 Օգոստոսի 2024, 11:15
Հայ ռեժիսոր Աշոտ Գևորգյանը դարձել է ռուսական «Իմ Միշել» խմբի «Ամպեր» երգի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակի ռեժիսորը:
Ռեժիսորի խոսքով՝ չնայած բավականին պարզ սյուժեին, տեսահոլովակը հագեցած է ոչ սովորական դետալներով ։
Աշոտ Գևորգյանը հայտնի գովազդային լուսանկարիչ, սցենարիստ, ռեժիսոր է, որ ավելի քան 10 տարի նկարահանում է ռուսական և համաշխարհային խոշոր բրենդների համար։ Նա աշխատում է այնպիսի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են «BMW», «Nike», «Vodafone», «Burger King», «Audi», «Mercedes-benz», «Chevrolet, Miller», «Puma», «Lays», «Megafon», «MTS», «Black star», «LiteForex» և այլն:
Նա նաև իր սեփական «Gevorkyan ‘ s» փրոդաքշն-ստուդիայի կրեատիվ տնօրենն է։