Իմ պապիկն ԱՄՆ-ում զրոյից սկսած փախստականների որդին է, հպարտ եմ. Ալեքսիս Օհանյանը՝ հայկական ծագման մասին
29 Հուլիսի 2023, 20:55
Ամերիկացի միլիոնատեր և Reddit հայտնի առցանց ռեսուրսի հիմնադիրներից մեկը՝ Ալեքսիս Օհանյանը, հայ է և շատ հպարտ է իր ծագմամբ: Նրա պապը՝ Ջոնը, ծնվել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ:
Ալեքսիս Օհանյանը հաջողակ գործարար է, ի դեպ, Forbes-ը 2020 թվականին նրա կարողությունը գնահատել է 70 մլն դոլար։
Ալեքսիսը նաև աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի լավ հայրն ու հրաշալի ամուսինն է։ Միլիոնատերը մոլի ակտիվիստ է և պաշտպանում է սևամորթների, կանանց իրավունքները և փորձում է պաշտպանել բոլոր նրանց իրավունքները, ովքեր դրա կարիքն ունեն: Իր սոցիալական ցանցերի էջերում Օհանյանը շատ հաճախ խոսում է Հայաստանի մասին և, անշուշտ, հպարտանում է իր հայկական ազգանունով:
«Մեզանից յուրաքանչյուրը, ով հաջողության է հասել, ցեղասպանության հաղթանակն է, նրանք չկարողացան ոչնչացնել մեզ, չկարողացան լռեցնել մեզ, մենք ծաղկում ենք ամբողջ աշխարհում: Այս ամենով ես շատ հպարտ եմ»,- նշել է Ալեքսիսը։
Ի դեպ, անցած տարի Ալեքսիսի պապը նշում էր 100-ամյակը։ Այդ առիթով նրանք որոշել են ընտանեկան տոն կազմակերպել։ Օհանյանը պատմել է, որ այդ օրը սեղանին հայկական ուտեստներ են եղել, և իրենք ամբողջ երեկո լսել են պապիկի պատմությունները:
«Իմ պապիկը՝ Ջոն Օհանյանը, Հայոց ցեղասպանությունից փրկված, որբացած և այստեղ՝ ԱՄՆ-ում զրոյից սկսած փախստականների որդին է, հպարտ եմ»,- ամփոփել է ամերիկահայ միլիոնատերը: