Իմ տեղափոխությունն այդ ակումբներ հնարավոր չէ․ Սպերցյան

12 Հունիսի 2023, 14:30

Սպորտ

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» կամ Մոսկվայի «Սպարտակ» հնարավոր տեղափոխության մասին, փոխանցում է ArmSport.am-ը:

– Ռուսական ակումբներից առաջարկներ ունե՞ք:
– Ես չեմ դիտարկել ու չեմ դիտարկելու ռուսական ակումբների առաջարկները։

– Իսկ եթե առաջարկ լինի՞ «Զենիթից» և «Սպարտակց»:
– Ես նրանց կասեմ՝ ոչ, իհարկե։ Իմ տեղափոխությունն այդ ակումբներ հնարավոր չէ։

-Ինչո՞ւ:
– Սա իմ վերաբերմունքն է «Կրասնոդարի» նկատմամբ, երախտագիտությունն այն բանի համար, ինչ մարդիկ անում են ինձ համար։ Փորձում եմ հնարավորինս օգնել իմ թիմին։ Ուստի Ռուսաստանում այլ ակումբներ տեղափոխվելու հարցը ընդհանրապես փակ է, դա անհնար է,- ասել է Սպերցյանը РБ Спорт-ին տված հարցազրույցում։