Ինչ անուն-ազգանուն էլ ունենա ՀՀ ցանկացած ղեկավար, իրավունք չունի Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչել․ Մենուա Սողոմոնյան

04 Դեկտեմբերի 2023, 23:30

Քաղաքականություն

Ինչ անուն-ազգանուն էլ ունենա ՀՀ ցանկացած ղեկավար, իրավունք չունի Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչել։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը․

««Հայաքվեի» նախաձեռնությունը հետևյալն է․ ՀՀ քրեական օրենսգրքում մենք առաջարկում ենք 2 լրացում՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների բաժնում։ Լրացումներց մեկն այն է, որ ՀՀ անունից Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելը դատապարտվում է ազատազրկման 10-15 տարի ժամկետով։ 2-րդ լրացումն է՝ ՀՀ անունից Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային դատապարտման հանձնառությունից, գործից հրաժարվելը Հայոց ցեղասպանության նշանակությունը և վտանգավորությունը նսեմացնելը դատաարտվում է ազատազրկման 10-15 տարի ժամկետով»,- նշել է Սողոմոնյանը։

Մեր զրուցակիցն ասում է, որ այս երկու լրացումներն են առաջարկել՝ հիմնվելով ՀՀ ներկայիս ղեկավարության արած հայտարարությունների վրա․

«Այս 2 կարևոր լրացումները մենք առաջարկել ենք, մենք տեսել ենք ՀՀ իշխանությունների կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու դեպքեր և Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաճումից հրաժարվելու հանգամանքները։ Դա հարցի բարոյականմ ռազմավարական, ռազմաքաղաքական կողմերից բացի՝ շատ կարևոր իրավական բաղադրիչ ունի, մեր սահմանադրությունն է պահանջում, որ ՀՀ ցանկացած ղեկավար՝ ինչ անուն-ազգանուն էլ ունենա, ով էլ լինի, երբ էլ լինի համազգային այդ կարևորագույն նպատակներից ինքը իրավունք չունի հրաժարվելու, որովհետև այդ նպատակները դրված են մեր սահմանադրա-իրավական հիմքերում՝ Անկախության հռչակագրում»- եզրափակել է Մենուա Սողոմոնյանը։