Ինչ ծրագրեր ունի «Մեր ձևով» շարժումը Սյունիքի համայնքների համար․ Կարապետյանը մանրամասնել է
11 Դեկտեմբերի 2025, 20:21
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ այս շաբաթ շարժումը մեկնելու է Սյունիք՝ հանդիպելու բնակիչների հետ և ներկայացրել է, թե ինչ ծրագրեր ունեն Սյունիքի մարզի համայնքների համար։
«Սիսիանի տարածաշրջանում կա զարգացած անասնապահություն, պետք է աշխատենք, օրինակ, կաթի սուբսիդիայի վրա, Քաջարանի և Կապանի համար մենք առաջարկում ենք, որ հարկերի մի մասը, որ վճարվում են այդ համայնքներից, մնան այդ համայնքներում, Մեղրին կաշխատի Իրանի հետ, իսկ Գորիսը կդառնա հայկական ռազմական մտքի կենտրոնը Հայաստանում»,- նշել է Կարապետյանը։