Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. ՀՀ կառավարությունը մանրամասներ է հայտնել

04 Փետրվարի 2026, 12:30

Քաղաքականություն

Կողմերը քննարկել են TRIPP-ի և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։ Նրանք ողջունել են Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը:

Ըստ նրանց` երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին՝ առօրյայում։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։