Ինչ էր դա, եթե ոչ սադրանք․ Յունոնա Հակոբջանյանը՝ եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի մասին
03 Ապրիլի 2026, 23:40
Մարդկանց ամեն օր սրտիկներ ցույց տվող անձը չէր կարող եկեղեցի մտնել նույն այդ մարդկանց հրելով։ Նման կարծիք է հայտնել համայնքային գործիչ Յունոնա Հակոբջանյանն՝ անդրադառնալով օրերս Սուրբ Աննա Եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, որից հետո 18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվել է։
«Նա շատ լավ գիտեր, որ Ծաղկազարդի օր եկեղեցում մարդկանց մեծ բազմություն է լինելու։ Եվ փոխարենը խոնարհ, գլուխը կախ եկեղեցի մտնելուն, նա իր 10-20 հոգանոց թիկնապահների հետ մարդկանց հրելով մտավ եկեղեցի։ Ինչ էր դա, եթե ոչ սադրանք»,- նշել է Յունոնա Հակոբջանյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը իր վարքագծով ոչ միայն իջեցնում է իր վարկանիշը, այլև զբաղվում է ինքնաոչնչացմամբ։
«Նա շատ լավ հասկանում է, որ այլևս չի կարողանալու բարձրացնել իր վարկանիշը իրեն վստահողների աչքերում։ Սա ենթադրում է նաև, որ ընտրություններն ամենայն հավանականությամբ կկեղծվեն»,- եզրափակել է Հակոբջանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։