Ինչ պայմանով է հանդիպել դավաճանի հետ, ով հանձնել է Արցախի 4000-ից ավելի եկեղեցիներ․ Էռնա Ջավադյան
30 Նոյեմբերի 2025, 17:24
Մի խումբ մարդիկ այսօր հավաքվել էին Երևանի Արցախի թեմի առաջնորդարանի մոտ. նրանք հանդիպում էին ցանկանում Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։ Հավաքվածները սրբազանից ցանկանում էին պարզաբանում ստանալ, թե ինչու է նա օրեր առաջ հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Էռնա Ջավադյանը, խոսելով թեմայի մասին, նշել է․ «Գուցե խոսքս մի քիչ ավելի կոշտ հնչի, բայց ինձ համար նա արդեն Արցախի թեմի առաջնորդ չէ։ Ես նրան ընդամենը 2 հարց ունեմ, որը հստակ կհնչի հենց նրա հետ հանդիպելուց։
Առաջին հարցն այն է, թե ինչ պայմանով է հանդիպել կամ ինչի համար է հանդիպել դավաճանի հետ, ով հանձնել է Արցախի 4000-ից ավելի եկեղեցիներ։ Ինչպե՞ս է Արցախի թեմի առաջնորդ կոչվող անձը հանդիպում դավաճանի հետ, արդյո՞ք արդարացնում է նա՝ այդ եկեղեցիների հանձնումը և դրանց ադրբեջանական ճանաչումը»։
Ջավադյանի մոտ հարց է առաջանում՝ Վրթանես եպիսկոպոսն արդարացնո՞ւմ է մեկ մարդու հետ հանդիպումը, ով անմիջական պատասխանատու է 5000-ից ավել զոհերի համար։
«Ես այդ մեկ հոգու անունը երբեք չեմ տալիս, այդ մեկ հոգին Ազգային ժողովից հայտարարել է, որ կարող է չլինեին այդ զոհերը, այսինքն՝ դիտավորյալ տարել է, որից մեկը հենց Արցախի թեմի առաջնորդի քրոջ որդին էր»,- ընդգծել է նա։