Ինչի համար է մեր բազմաչարչար ժողովրդին այս կրկնվող դժոխքը. Սաթի Սպիվակովա

28 Սեպտեմբերի 2023, 16:37

Քաղաքականություն

Ուժ չկա քննարկելու այն, ինչ տեղի է ունեցել և հիմա տեղի է ունենում Արցախի հետ: Այս մասին Instagram-ում գրել է հայտնի դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կինը՝ դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան (Սաթենիկ Սահակյանց)։

«Ով մոռանում է պատմության դասերը, դատապարտված է դրանք կրկնելու. Ջորջ Սանտայանա

Ուժ չկա քննարկելու այն, ինչ տեղի է ունեցել և հիմա տեղի է ունենում Արցախի հետ։

Հարց Բարձրյալին. անսահման համբերություն ունեցող մեր բազմաչարչար ժողովրդին ինչի՞ համար է այս կրկնվող դժոխքը:

Միթե՞ միայն «հայ ծնվելու մեղքի» համար, ինչպես Շարլ Ազնավուրի մեծ երգի վերջին տողն է ասում»,- գրել է Սպիվակովան համացանցում։