Ինչո՞ւ գերիների հարցը համաձայնագրում չի ներառվել. Փաշինյանը փորձեց պատասխանել այս հարցին
18 Օգոստոսի 2025, 18:55
Ըստ ՀՀ վարչապետի՝ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները սկսվել են 2022թ․ գարնանը։
«Մենք այդ հարցը համաձայնագրում ներառելու լրջագույն ջանքեր ենք գործադրել։ Բայց որքան ձգվել են բանակցությունները, հասկացել ենք, որ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը համաձայնագրի տեքստում ներառելը կարող է մեկնաբանվել, թե նրանց վերադարձը համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետոյի հարց է։ Իսկ մենք այդ կանխավարկածով չենք առաջնորդվել ու չենք առաջնորդվում»,- ուղիղ եթերում ասել է Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի՝ եթե այդ հարցը թողնված լիներ խաղաղության համաձայնագրին, դա կարող էր տեղի չունենալ։